ՀՈԳՈՒ ԹԵ՞ ՄԱՐՄՆԻ ՄԱՐԶԱՆՔ
Սպորտ

Սիրելի՛ ընթերցող, մի՛ փորձիր առանց կարդալու անտեսել այս գրվածքը, քանի որ չես կարող հարցին պատասխանել լիարժեք, եթե չլսես այն մինչեւ վերջ:

 

Ձեր կարծիքով ո՞վ է աշխարհում ամենաերջանիկը։ Իհարկե` մարդ արարածը, կասես դու, քանի որ նա ստեղծվեց Աստծո պատկերով ու նմանությամբ, իշխանություն ունեցավ ողջ կենդանական աշխարհի վրա եւ, ի վերջո, մարդուն հնարավորություն տրվեց ճանաչել իր Արարչին:

Այո՛, այդպես է, ի տարբերություն կենդանիների` մարդն օժտված է ազատ կամքով, ունի մարմին, շունչ եւ հոգի (վերջինս բացակայում է կենդանիների մոտ):

Աստվածաշունչն ասում է . «Տեր Աստված գետնի հողից շինեց մարդը եւ նրա ռնգունքներից (քիթ-բերան) կենդանության շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղավ» (Ծննդոց. 2.7):

Աստված մարդուն օժտել է բազում շնորհներով։ Սակայն մարդ արարածը, մեղանչելով Աստծո դեմ` զրկվել է շատ շնորհներից: Եվ ոչ միայն այսքանը. մարդն իր բնությամբ, (ինքնությամբ) արդեն իսկ մեդավոր է, քանի որ մեղքով է ծնվում։

Մեղքը Աստծո կամքին չհնազանդվելու արդյունք է:

Մարդն ունի ստեղծագործելու ունակություն` մեկն այն բազում շնորհներից, որով Աստված օժտել է մարդուն։ Լինելով ստեզծագործ` մարդը հասել է որոշ հաջողությունների: Դրանցից մեկը մարդու մարմնի զարգացումն է` ներքին հնարավորությունների ի հայտ բերումը։

Այժմ տեսնենք, թե ինչով է օգտակար մարմնի մարզումը:

Մարդկային մարմինը մի զարմանալի համակարգ է, որը սեփական կենսագործունեության ապահովման համար ունի նյարդային, շնչառական, սիրտ-անոթային, ոսկրա-մկանային եւ այլ գործառույթներ, եւ այս բոլորը ծառայում են մեկ նպատակի` մարմնի գոյատեւմանը:

Հնում մարդիկ պատերազմելիս իրենց պաշտպանում էին տարբեր զենքերով, բայց դրանցով մարտնչելուց բացի նրանք սկսեցին մարզել իրենց մարմինները ինքնին դառնալով «զենքի փոխարինողներ»: Մարդկային մարմնի հարվածը շատ ժամանակ կարծես թե հավասարազոր էր դառնում զենքի պատճառած հարվածին, կամ վնասներին:

Արեւելյան հնաոճ մարտարվեստներում մենք հանդիպում ենք մարմնի վարժանքի այնպիսի ձեւերի եւ զարգացման , որ մի պահ դժվար է հավատալ եւ պատկերացնել, թե մարդն ինչ մեծ կարողություններով է օժտված։ Մեր ժամանակներում այս մարտարվեստներով բազում մարդիկ են զբաղվում, եւ այն, անկախ սեռից ու տարիքից, կարեւոր եւ օգտակար է, որովհետեւ նպաստում է նաեւ ողջ կենսական համակարգի առողջ աշխատանքին: Բայց այսօր աշխարհում շատ մարդիկ մտածում են, թե հասնելով մարմնի հնարավորության եւ զարգացման բարձր դիրքի` այլեւս ոչ մի անհաղթահարելի արգելք չի լինի իրենց համար: Եթե հարցին միակողմանի մոտենանք, այն, կարծես թե, ճիշտ կլինի, բայց կա նաեւ հարցի մյուս հիմնական կողմը` հոգեւոր արժեքը, առանց որի մենք կկորցնենք ամեն բան։ Եթե չգնահատենք հոգեւոր արժեքը, մենք մեր իսկ ուժով կվնասենք մեզ:

Վերը նշված այն միտքը, որը հաճախ ծագում է մարդու մեջ. «Այլեւս անպարտելի եմ, եւ ոչ մի արգելք այլեւս չկա ինձ համար», գալիս է մարդու մեղանչական բնությունից, որը տանում է հպարտության։ Մի իմաստուն մարդ ասում է. «Մի հպարտացիր մարմնիդ գեղեցկությամբ եւ զորությամբ, քանզի թեթեւ հիվանդությունն իսկ կխորտակի եւ ծաղկի նման կթառամեցնի այն»։

Փորձենք մի պահ թափանցել մարմնից ներս` տեսնելու, թե ինչ կա թաքնված այնտեղ. հոգին, որ գտնվում է մեր մեջ, նմանապես կարիք ունի «վարժանքի»: Հիմա կզարմանաք` մտածելով` արդյոք հոգուն ի՞նչ վարժանք։ Բայց ինչպես մկաններն ունեն համապատասխան վարժություններ` այն ճկուն, արագաշարժ եւ ամուր դարձնելու համար, այնպես Էլ հոգին ունի իր «վարժանքի» համապատասխան ձեւերը։

Այժմ տեսնենք, թե ինչով Է օգտակար հոգու «վարժանքը»:

Այո, ֆիզիկական վարժությունները լավ են մարմնի համար, սակայն օգտակար են մինչեւ մարդու մահը: Աստվածաշունչն ասում Է. «Քանզի հող էիր դու ու հող պիտի դառնաս» (Ծննդոց 3-19): Այսինքն մեր մարմինը վերադառնալու Է հողին, որովհետեւ մարդը շինվեց հողից։ Բայց հիշենք, որ հոգեւոր արժեքն Է առաջնայինն ու գլխավորը, անկախ ամեն բանից, քանի որ այն օգտակար է թե՛ մինչեւ մեր մահը (հող դառնալը), եւ թե՛ մահից հետո` հավիտենականության մեջ: Այո՛, երբեք չկասկածենք, որ մարդու մարմնի (ֆիզիկական) մահից հետո հոգին մնում Է անմահ` շարունակելով իր գոյությունը հավիտենականության մեջ. «Հողը (մարմինը) երկիր պիտի դառնա առաջվա եղածի պես, ու հոգին Աստծուն պիտի դառնա, որ Նա էր տվել (ժողովող. 12.7)։

Եթե սպորտային վարժանքը կազդուրում Է մեր մարմինը, ապա հոգեւորը` աստվածապաշտությունը, կազդուրում Է մեզ մարմնով, շնչով եւ հոգով` թե՛ ներկա եւ թե՛ ապագա կյանքի համար։ Աստվածաշունչն ասում Է. «Մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունը («հոգու մարզանքը») օգտակար Է ամեն ինչի, եւ նա ունի կյանքի ավետիսը, այս կյանքի եւ հանդերձյալի» (Ա Տիմոթեոս 4.8)։

Խորհենք մի պահ, թե ինչ կշահենք մենք, եթե չափից ավելի փափագենք մեր մարմնի ցանկությունները բավարարել առանց հոգու «վարժանքի»։ Մի՞թե կյանքը մարդուն տրված Է միայն այդ բանի համար: Աստվածաշունչը ասում է. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (Մատթ. 16.26):

Առանց բարոյաեան օրենքների պահպանման եւ մանավանդ` առանց հոգու «վարժանքի» մարմնի կոփումը կարող Է անարդյունք լինել, եւ նույնիսկ կարող Է ունենալ բացասական հետեւանքներ: Օրինակ, այսօր կան մարդիկ, որոնք առանց հավասարակշռության, այսինքն հաշվի չառնելով եւ չգնահատելով հոգեւորը, բազում փորձությունների եւ վտանգների մեջ են ընկնում։ Շատ դեպքեր են եղել, երբ մարդը, հասնելով սպորտային բարձր դիրքերի եւ մրցանակների, հիմնվելով իր ես-ի, անձի զորության վրա, շատ արագ անկում Է ապրել: Դրա համար մեր կյանքում առաջնությունը պետք Է տանք հոգու «վարժանքին»` աստվածապաշտությանը: Հարկ Է հիշել, որ հոգին կարող Է ապրել առանց մարմնի, իսկ մարմինն առանց հոգու չի կարող գոյատեւել: Սա առաջին եւ հիմնական պատճառն Է: Իսկ երկրորդը հետեւալն Է. առանց բարոյական օրենքների պահպանման մենք կվնասենք ինքներս մեզ։

Նշենք եւս երկու հիմնական պատճառներ, որոնք կօգնեն մեզ հավասարակշռելու մեր կյանքը։ Ասացինք, որ պետք Է հենվենք հոգեւոր արժեքների վրա։ Սակայն ի՞նչ կլինի, եթե հակառակ ձեւով վարվենք։ Շատ մարդիկ, ովքեր զբաղվում են սպորտով (ոչ սիրողական) կյանքի որոշ դժվարություններ կարողանում են հեշտությամբ հաղթահարել` շնորհիվ ձեռք բերված ունակությունների։ Ուստի, առաջին հայացքից, կարծես թե մարդը կարողանում Է տիրապետել ինքն իրեն ընդդեմ սթրեսների եւ այլն, սակայն իրականում դա անկայուն, եւ ոչ հարատեւ բնույթ Է կրում: Մարդը, մարզվելով երկար ժամանակ, կոփում Է իր մարմինը` հասնելով որոշ արդյունքների, եւ հանկարծ ինչ-ինչ պատճառներից կամ հանգամանքներից (որոշ դեպքերում կարող են նաեւ պատճառները բացակայել) սկսում Է ոգելից խմիչք օգտագործել, ծխել, անառակ կյանքով ապրել եւ այլն։ Որոշ մարդիկ անտարբերությամբ են այս բանին նայում ու անկախ իրենց դիրքից եւ ունակություններից դառնում են ոչ լիարժեք մարդ (լիարժեք մարդը անփոփոխ Է մնում հանգամանքներից, շրջապատից եւ վայրից)։ Մարտարվեստով զբաղվող մարդկանց մոտ «մեծահոգություն» Է ի հայտ գալիս, ասելով, որ «ես խղճում եմ այս մարդուն, ու թեպետեւ կարող եմ նրան ճնշել, բայց չեմ անում»։ Այսպես ասելը լավ Է, բայց քանի որ ծագած միտքը կա, այն կարող Է մի օր ի գործ դրվել` անտեսելով խղճի ձայնը: Հիշենք, որ խիղճը Աստծո ձայնն Է, եւ սա Է պատճառը, որ երբ մենք ինչ-որ մի վատ քայլ ենք կատարում, մեր ներսից այն սկսում Է «խայթել»։ Այսինքն, ինչ վիճակի մեջ Էլ մենք լինենք` հոգեւոր արժեքը առաջնային Է մեզ համար։

Երկրորդ պատճառը լավ հասկանալու համար մի փոքր օրինակ բերենք. երբ անձրեւ Է գալիս, մենք ուզում ենք պաշտպանվել, որպեսզի չթրչվենք։ Նմանապես, շատ մարդիկ իրենց բարոյական եւ հոգեւոր արժեքները պահպանելու համար ձեռք են բերում ուժային ինքնապաշտպանական միջոցներ: Այսինքն, նման մարդիկ, արդարությանը կողմնակից լինելով, հոգեւոր արժեքը պահպանելու համար ձեռնարկում են այս քայլերը (օրինակ` Վարդանաց քաջերը), բայց այսօր, ցավոք, այս բանը կիրառվում Է շատ մարդկանց մոտ հարձակողական, շահադիտական, իշխելու եւ այլ նպատակներով։ Ուստի, եթե ձեռք բերվի հոգեւոր արժեքը, մենք զերծ կմնանք նման ցանկություններից։

Հիմա կարող եք ասել, թե, ինչ Է, պետք Է թողնել սպորտը եւ հենվել միայն հոգեւոր արժեքների վրա՞։

Իհարկե ո չ, Աստված ասում Է.«Բայց ամեն մեկը ինչ կոչման (դիրք, պաշտոն) մեջ որ կանչվեց, թող նրա մեջ էլ մնա» (Ա Կորնթացիս 7. 20,24)։

Մենք կարող ենք լինել լավ մարզիկ, կամ մարզիչ, բայց միեւնույն ժամանակ Աստծուն մեր սրտի մեջ առաջնային տեղ տալ:

Հարց է առաջանում. «Ինչպե՞ս կոփենք մեր Հոգին»։ Պատասխանը հետեւյալն է. խաղաղություն հաստատել Աստծո հետ, հավատ ընծայել առ Աստված եւ զղջումով խոստովանել մեղքերը (ապաշխարել, այսինքն դիրքը եւ վարքը փոխել մեղքի հանդեպ), որովհետեւ մեր մեղքերն են, որ խոչընդոտ են հանդիսանում Աստծո հետ կատարյալ հաղորդակցություն ունենալու Համար:

Հոգու վարժանքներն են` Աստվածաշունչ կարդալը, աղոթելը եւ եկեղեցի հաճախելը (հատկապես Սուրբ Պատարագներին), իսկ «ուսուցիչը» Հիսուս Քրիստոսն է:

Ինչպես մեր մարմինը տեսնելու համար մենք հայելուն ենք մոտենում, այնպես էլ հոգու վիճակը քննելու համար մենք կարիք ունենք «հոգու հայելու», այսինքն` Աստծո Խոսքի։ Աստված մեզ խոստացել է հավիտենական կյանք, եւ մենք պետք է վճռենք` ընդունել այն, թե՞ մերժել: Եթե մարմնի մարզման ժամանակ հետեւում ենք որոշակի կանոնների, ապա հոգու «վարժանքի» համար հետեւելով միայն Աստծո կամքին, կարող ենք հաջողության հասնել։ Հավատի միջոցով Հիսուսին մեր սրտի մեջ հրավիրելով, վերստին ծնվելով դառնում ենք նոր մարդ` ստանալով նոր կյանք, քանի որ Հիսուսն է ասել, «Ես եմ կյանքը» (ՀովՀ. 14.6)։

Այսօր շատ շատերը` թե՛ մարզիկ, թե՛ ուսուցիչ, թե՛ գիտնական ու ղեկավար, թե զինծառայող եւ շատ ուրիշներ, հաշտվել են Հիսուսի հետ` ընդունելով նրան որպես իրենց Տեր ու Փրկիչ, եւ արդյունքում վերափոխվել է նրանց կյանքը։

Սիրելի ընթերցող, եթե դու էլ ցանկանում ես հաշտվել Աստծո հետ, ապա կարող ես կատարել Հոգու առաջին «նախավարժանքը», Պետրոս առաքյալի խոսքերով. «Ապաշխարհեցեք, եւ ձեզնից յուրաքանչյուրը թող մկրտվհ Տեր Հիսուս Քրիստոսի անունուվ մեղքերի թողության համար, եւ պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգեւը. որովհետեւ ավետիսը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռավորների համար, որոնց կկանչի մեր Տեր Աստվածը» (Գործք Առաքելոց 2.38):

Գրի առավ ԹԱԵՔՎՈՆԴՈՅԻ մարզիչ՝  Լեւոն Ավագյանը

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ