Պատգամը տրվել է Լիլիթ քրոջ միջոցով 30.03.2020
-Իմ զավակներ. Ես` Հիսուսս, ձեզ սիրում եմ և չեմ լքել ձեզ, հավատացե՛ք, Իմ Խոսքն է կատարվում ամբողջ աշխարհում: Իմ Գալուստը մոտ է, հավատացե՛ք, ձեզ` բոլորիդ առիթ է տրվել ընտանիքով միաբանվել աղոթելու, Սուրբ Գիրք կարդալու և ձեր ապրածի մասին խորհրդակցելու համար, բայց դուք` շատ-շատերդ տրտնջում եք նորից, ինչպես Իսրայելն էր տրտնջում, երբ անապատի մեջ Ես նրանց առանձնացրել էի: Զավակներս, հիշեք, ոչ-ոք չի արդարանալու, որ ժամանակ չուներ աղոթելու, Սուրբ Գիրք կարդալու և իր մեղքերի համար ապաշխարելու. աղոթե՛ք, անդադա՛ր աղոթեք, անգամ, եթե գործ եք անում: Կանչեք Իմ` Հիսուսիս անունը. չե՞ք հիշում, որ ասվեց. «Ով Տիրոջ Անունը կանչի, պետք է ապրի»: Նաև հիշե՛ք պղնձե օձը` փրկությունը Աստծուց է. դուք կենտրոնացեք ձեր հոգևոր հաշվետվության վրա և միայն Ինձ` Հիսուսիս նայեք. Պղնձե Օձին նայողներն էին փրկվում և ոչ թե նրանք, որ աջ ու ձախ էին փրկություն փնտրում:
Ես` Հիսուսս ձեր մեջ եմ, մի՛ մոռացեք
Պատգամը տրվել է Լիլիթ քրոջ միջոցով 25.09.2019
Զավա՛կս, օրհասական է ձեր երկրի վիճակը: Ես` Հիսուսս կոչ եմ անում ձեզ միաբանվելու և վերականգնելու մեկժամյա աղոթքները:
Հաղթանակած Եկեղեցին պատրաստ է ձեզ աջակցելու: Խնդրե՛ք նրանց բարեխոսությունը:
Օրհնում եմ ձեզ, Իմ անդրանիկ ժողովուրդ:
Պատգամ` 31.05.2019 թ.
Դուստրս, Ես` Հիսուսս սիրում եմ քեզ, զավակս, Իմ Սուրբ Սիրտը շարունակ տխրում է նայելով ձեր ազգին. դուք նմանվում եք Իսրայելին, երբ գերությունից դուրս գալով անընդհատ ետ էր նայում ասելով, որ նախկինում ավելի լավ էր: Գիտե՞ս ամենաշատը սիրտս ցավում է, երբ այդ ասողները իրենց քրիստոնյա են անվանում. մի՞թե հրաշք չէր, որ կատարվեց ձեր երկրում: Դա Իմ` Հիսուսիս զորությունն էր, որ լսեցի ձեր ազգից եկող շարունակ թախանձագին աղաղակները, բայց հիմա ձեր ազգը հեթանոսի պես է պահում իրեն` շարունակ տրտնջալով, թե ոչինչ էլ չի փոփոխվում. փոփոխությունը ձեր սրտերում պետք է լինի, ձեր ընտանիքներում:
Սթափվեք զավակներս, դուրս մի նայեք, ամեն մեկդ թող իր մեջ նայի. Ես` Հիսուսս ձեզ ուժ կտամ մաքրվելու շարունակական կրկնվող մեղքերից, որոնք ավերում են ձեր հոգևոր կյանքը:
Ախր չեմ ցանկանում ձեր կորուստը, մի՞թե քիչ էր խաչելիության տանջանքները. հիմա ինչո՞ւ եք տանջում ինձ ձեր մեղքերով. չէ՞ որ չկա մեկը, որ ձեզ սիրի Ինձ նման:
Օրհնում եմ ձեզ Իմ Զավակներ:
Փոխանցեց Լիլիթը
|