Ասատուր եղբայր Դարբինյան (1895-1985)

ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԻՄ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի եղբայրներ եւ քույրեր, հարազատ բարեկամներ եւ ազգականներ, իմ ապաշխարությանս վկայությունս կտամ ձեզ, Աստծո անարժան ծառաս` Ասատուր Դարբինյան:

Ծնվել եմ 1895 թվին Թուրքիո Սիս քաղաքում (Կիլիկիա), ուր եղել է դարերով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական Աթոռը: Մինչեւ 1926 թվականը ապրել եմ աշխարհային ունայն եւ երիտասարդական սնոտի կյանք. բայց Աստծո շնորհքով եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությունով Տերը ինձի տվեց ապաշխարության հոգի 1926 թվի օգոստոսի 17-ին Աստծո անսահման ողորմությունով ապաշխարեցի Լիբանանի Բեյրութ քաղաքում, Հայ Եկեղեցասիրաց եղբայրակցության հոգեւոր խմբին մեջ: Իմ Փրկչիս Հիսուս Քրիստոսի պատվական արյունը իմ անցյալ մեղքերս մաքրեց ու լվաց, փառք կտամ նրա անհուն ողորմությանը, քանզի նրա առջեւ ողորմություն գտա, միմիայն Աստուծո փառք ու պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն:

Մինչեւ 1977 թվականը Աստծո հոգեւոր գործին մեջ անարժանաբար աշխատեցի, ոչ թե ես, հապա Աստծո շնորհքը, եւ նրա զորությունով, եւ ես ինձ չեմ վերագրում աշխատություններս, որովհետեւ ես ոչինչ եմ: Աստծո շնորհքը տվեց ինձ Ս. Հոգու առաջնորդությամբ հաջողություն: Փառք իրեն, որ նա օգնեց մինչեւ այստեղ ինձ: Իմ բոլոր տկարություններս հիշելով ես էլ իմ բոլոր ժամանակներս իր փրկարար ձեռքը կը հանձնեմ մինչեւ գերեզման, թող Տերը օգնե ինձ եւ փրկե:

Ես էլ կաղաչեմ իմ ընտանիքիս, իմ ազգական-բարեկամներիս, իմ ծանոթներին ու անծանոթներին, ժամանակը կարճ է եւ թանկագին, ժամանակը ծախու առնելով թող ապաշխարեն, շուտով Աստծո հետ թող հաշտվին, եթե չապաշխարեն, անշուշտ պիտի կորչեն: Ահա իմ վերջին աղաչանքը, իմ կտակը, իմ աղոթքը եւ մաղթանքը:

Ասատուր եղբայր Դարբինյան

20.06.1977 թ. ԵՐԵՎԱՆ

Այս նույն հեզության հոգով նա ղեկավարեց Եկեղեցասիրաց եղբայրակցությունը մինչեւ ի Տեր իր Քրիստոսով ննջելը` 1985թ.:



 

1979 թ. Մայիսի 27, Համագումար, Երեւան, Մալաթիա

Սիրելի եղբայրներ եւ քույրեր: Մեր այս համագումարի նպատակն է իրար տեսնել եւ մտքերի փոխա¬նակությամբ իրար հետ հաղորդակցություն ունենալ ու հոգեւոր խորհրդակցություն վարել: Աղո¬թենք որ միմիայն Աստծո գործը առաջ տանելու համար, Աստված սիրով, միաբանությամբ եւ հնազանդությամբ աշխատելու համար Սուրբ Հոգիով թող առաջնորդի մեզ:

- Մեր անունը ինչ է՞:

- Հայ Եկեղեցասիրաց Եղբայրակցություն:

Անոր ուխտը եւ նպատակը ինչ է՞: Պիտի սիրեմ Աստվածս, եկեղեցիս, կրոնքս, ազգս, եւ հայրենիքս եւ հավատարիմ պիտի մնամ Մայր եկեղեցիին, ոչ թե միայն հավատարիմ մնալ, այլ պաշտպանել զայն օտար հոսանքներից, այսինքն օտար վարդապետություններից եւ օտար աղանդներից: Երկրորդը հավա¬տարիմ պիտի մնամ Հայաստանեաց Մայր Եկեղեցուն, նրա կարգ ու կանոններուն եւ նրա սրբազան ավանդություններին:

Այս Եղբայրակցության ծագումը - 1880 թ. Կիլիկիո շրջան:

Նրա հիմնադիրներն են`

Հոգեշնորհ Տեր Գրիգոր վրդ. Ոսկերիչյան, նահատակված 1895 թ.

Արժ. Տեր Ղեւոնդ քհ. Ճենանյան, Կիլիկիա, նահատակված 1906 թ.

Հաջի Եղիսաբեթ քույր Լաբաշլյան, Կիլիկիա, Քրիստոսով ննջած 1915 թ.

Արժ. Տեր Պարգեւ քհ. Պարտիզպանյան, հետ Կիլիկիո շրջան, Հալեպ, վախճանված 1936թ.

Գեւորգ եղբ. Պյուքրույան, հետ Կիլիկիո շրջան, Բեյրութ, 1921 թ. եւ մահացավ 1958 թ.

Սրանց հետ շատ Օգնական գործակիցներ եղան Տերոջը գործին մեջ: Տերը մինչեւ այստեղ մեզի օգնեց: Փառք Աստծո:

Հայաստանի մեջ Աստծո շնորհքով ես եւ Նազար եղբ. Աբուսեֆյանը 1954 թ. սկսեցինք աղոթքները Երեւանում` Նոր -Արեշի մեջ: Աստված էլ մեզի օգնական քարոզիչներ ուղարկեց: Փառք Աստծո:

Հարություն եղբ. Չերքեզյան, Պողոս եղբ. Պողոսյան, Խաչեր եղբ. Գուզուպաշյան, Գարեգին եղբ. Տեր-Նշանյան (Պողոս հայր Սուրբ), Սարգիս եղբ. Գրիգորյան, Հարություն եղբ. Սափրիչ, Համբարձում եղբ. Չալգուշյան, Մելիտոս եղբ. Պորանյան, Հակոբ եղբայր, Մինաս եղբ. Քացախյան, Հովհաննես եղբ. Մանուկյան, Ահարոն եղբ. Գուլումճյան եւ այլն:

Սրանցից շատերը իրենց հոգեւոր գործերը եւ իրենց պարտականությունները կատարելով Քրիստոսով ննջեցին:

Այս վերջին օրերում` 1979 թ. մարտի 20-ին Խաչեր եղբ. Գուզուպաշյան վախճանվեց: Հիմա, անար¬ժա¬նաբար, Տերը ինձ մինչեւ հոս ողջ պահեց: Ես ալ տարիքս առած եմ` 84 տարեկան՝ մանավանդ ֆիզի¬կական տկարություններ ալ ունիմ: Մենք հաճախ Տիրոջը աղոթում էինք, թե «հունձքը շատ է, մշակները քիչ. Տերը իր հունձքին համար մշակներ թող հանե»: Աստված ալ մեր աղոթքները լսեց եւ մեր մեջեն երիտասարդ մշակներ` այսինքն քարոզիչներ հանեց: Սրանք մեր մեջը ապաշխարած եւ Աստծո շնորհքո¬վը քարոզիչ եղբայրներ են: Ես ալ Խաչեր եղբոր մահեն ետքը իմ գիտությանս համեմատ երիտա¬սարդ եղբայրներեն 9 հոգի ընտրեցի այս աղոթատեղերը կառավարելու համար, որպես վարչության անդամներ:

Սրանց անուններն են.

  1. Հովհաննես եղբ. Խաչերյան,
  2. Համլետ եղբ. Զաքարյան
  3. Սերժիկ եղբ. Մայիլյան
  4. Վրեժ եղբ. Միքայելյան
  5. Եղիա եղբ. Բահյան
  6. Սարգիս եղբ. Համբարձումյան
  7. Ռաֆիկ եղբ. Լալազարյան
  8. Թորոս եղբ. Ճըղըլյան
  9. Աշոտ եղբ. Հարությունյան

Այս 9 եղբայրներին բոլոր մասնաճյուղերը կառավարելու, նրանց մեջ աշխատելու ու քարոզելու արտոնություն է տրված իմ հսկողության տակ: Մեր մեջ մեծ կամ պզտիկ չկա. մենք բոլորս ալ եղբայրներ ենք: Ոչ թե մեր անձերի շահը կփնտրենք, հապա Աստծո գործը շինելու եւ առաջ տանելու համար Քրիստոսի ծառաներն ենք:

Ես, Աստծո շնորհքով, ապաշխարել եմ 1926 թ. օգոստոսի 17-ին, Բեյրութի Հայ Եկեղեցասիրաց Եղբայ¬րակցության մեջ, 31 տարեկան հասակում: Փառք Աստծո, մինչեւ հիմա Տերը զիս պահեց: Ես ալ Մայր Եկեղեցիի մեջ եւ Եղբայրակցության մեջ ինչ-որ տեսել, ինչ-որ լսել եմ, ինչ-որ Աստուծմե սորված եմ, այս 9 ընտրված եղբայրներուն եմ հանձնում, եւ կհուսամ, որ անոնք ալ նույն գաղափարով կշարունակեն:

Քարոզիչներու, աշխատողներու եւ հոգեւոր անդամներու վարքը:

ա. Նորահավատ չի պիտի ըլլա (Ա Տիմ. Գ 6)

բ. Ճշմարիտ ապաշխարող պիտի ըլլա

գ. Դուրսեն եղողներեն բարի վկայություն պիտի ըլլա (Ա Տիմ. Գ 7)

դ. Աղոթաժողովներուն միշտ ներկա եղող պիտի ըլլա (Ա Տիմ. Գ 7)

ե. Ողջամիտ վարդապետություն ունեցող պիտի ըլլա (Տիտ. Բ 8)

զ. Իրեն տրված պաշտոնին մեջ անհոգ չպիտի ըլլա (Ա Տիմ. Դ 14)

է. Իրարու դժվարություն ու նեղություն կրող ըլլան ու նախանձոտ հակառակությամբ Աստծո գործը չխանգարեն

ը. Ամեն օր Սուրբ Գիրքը կարդացող պիտի ըլլա (Բ Տիմ. Գ 14)

թ. Կրոնքի վիճաբանություն չի պիտի ընե (Բ Տիմ. Բ 23)

ժ. Քարոզիչները իրարու աջ ձեռք պիտի տան, այսինքն համաձայնությամբ աշխատեն եւ իրարու չնախանձեն (Գաղ. Բ 9)

ժա. Նույն հոգիով պիտի քալեն (Բ Կորնթ. ԺԲ 18)

ժբ. Այս աշխատող մշակները կամ քարոզիչները բուն վարդապետության մեջ նույն գաղափարով պետք է քայլեն, ինչ որ մեր Եկեղեցվո վարդապետությունն է (Մթ. ԺԸ 19-20): Եվ ամեն տեսակետով բարի օրինակ պիտի ըլլան ժողովրդին` խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով եւ մաքրությամբ (Ա Տիմ. Դ 12):

Մեր Եղբայրակցության մասնաճյուղերը.

1. Մալաթիա, 2. Երրորդ մաս, 3. Վարդաշեն, 4. Նոր-Արեշ, 5. Բութանիա, 6. Բանջարանոց, 7. Կիլիկիա, 8. Կիրզա, 9. Կիմերեք, 10. Արարատ, 11. Լենինական, 12. Կիրովական:

Մասնաճյուղերը անպայման Նոր Տարվա առթիվ, ամենը իրենց կարողության չափ, որպես նվեր 20, 30, 40, 50 ռ. եւ այլն կենտրոնական վարչությանը բերեն, որպես միաբանության եւ հնազանդության նշան:

Եկեղեցու աղոթաժողովների կարգ ու կանոնը:

Ինչպես գրված է. Ինչպես պետք է քարոզեն, եթե չղրկվին (Հռ. Ժ 15): Ուրեմն, ոչ մի քարոզիչ առանց հրամանի ոչ մի տեղ չպիտի երթա քարոզելու: Իհարկե կարգադրելու համար նշանակված եղբայր կա` երեց եղբայր ամեն մասնաճյուղերու մեջ:

Անդամները ուրիշ մասնաճյուղեր չի պիտի երթան, իրենց աղոթքի մեջ պիտի մնան: Եղբայր կամ քույր դեպքերի բերումով կամ զանազան պատճառներով ուրիշ տեղ կարող է գնալ, սակայն ոչ թե քարոզելու, հապա լսելու, քանի որ պաշտոնական ղրկված չէ: Մասնաճյուղի կառավարիչը այն եղբորը կամ քրոջը պիտի հարցնե` քեզ եղբայրները ղրկեցի՞ն: Եթե ըսե ոչ, չի պիտի քարոզե: Եթե մասնաճյուղեր պաշտոնական քարոզիչ կուղարկվեն, այն օրվա տերն ու տիրականը ղրկված եղբայրը պիտի ըլլա: Եթե անծանոթ մեկը գա, քարոզություն անել չի պիտի թույլատրվի:

Եթե եղբայր կամ քույր հանցանք կամ անկարգություն ըրած է, այս ընտրված եղբայրները խրատելու, հանդիմանելու իրավունք ունեն: Համեստությամբ, աղոթաժողովին շինության համար. «Ձեր ամեն բաները կարգավ եւ վայելչությամբ թող ըլլա» (Տիտ. Բ 15, Ա Կորնթ. ԺԴ 40):

Մասնաճյուղի մեջ եղած փոքր խնդիրները նշանակված եղբայրը կամ քույրը իրավունք ունի լուծելու: Եթե ծանր խնդիր կա, անպայման կենտրոնական վարչություն պետք է բերեն, պարզաբանելու ու վճռելու համար:

 

Հայ Եկեղեցասիրաց
Եղբայրակցության երեց՝ Ասատուր եղբ. Դարբինյան

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ